Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունըԵրև…

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը
Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։
 Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր վարորդներից քչերն են պատկերացնում, որ դրանք նախկինում կանգառներ էին։ Մայրուղու 16-17 կմ-ի այս կանգառասրահները կառուցվել են 1970-ականներին։ Դրանք հեղինակային նախագծով կառուցված շինություններ են՝ սովետական մոդեռնիզմի ոճով։
Կանգառասրահներն իրար էին միանում գետնանցումով, որով բնակիչները ապահով անցնում էին մայրուղու մի մայթից մյուսը։ 90-ականների սկզբին այս կանգառները տրամադրվեցին «Արզնի-էքսպրես» ՍՊԸ-ին՝ վերակառուցելու նպատակով։ Հետագայում տարբեր կասկածելի գործարքներով 2660 քմ մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող կանգառները դարձան Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի ընտանիքի սեփականությունը։ 

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը

📌 Միացե՛ք մեր Patreon-ին
Patreon — https://patreon.com/HETQ
📌 Միացե՛ք մեր Boosty-ին
Boosty — https://boosty.to/hetqtv/
📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով