Կենսաբազմազանության պահպանության հարցում երկրների հավակնությունների և իրական գործողությունների միջև բացը պահպանվում է։
COP17-ի շրջանակներում Երևանում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելացնել բնության պահպանության ֆինանսավորումը, վերացնել վնասակար խթաններն ու սուբսիդիաները և կենսաբազմազանության պաշտպանությունը ներառել պետական որոշումների հիմքում։
Ներկայացնելով կենսաբազմազանության ոլորտում համաշխարհային առաջընթացի զեկույցը՝ Գուտերեշն անդրադարձել է Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը։ Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ համաձայնեցված շրջանակը սահմանում է 23 թիրախ՝ կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և բնական համակարգերի նկատմամբ ճնշումները նվազեցնելու համար։

Թողնել պատասխան