Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շ…

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է տեսնում:
Այս մասին Գուտերեշը հայտարարեց Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում:

«Ջուրը, օդը, հողը կենսաբազմազանության նվերներն են բոլորիս, ամեն օր մարդն օգտվում է այս երեք գանձերից, սակայն այսօր կլիմայի փոփոխությունը, թունաքիմիկատների չկարգավորված օգտագործումը, ծանր մետաղները, աղտոտումը, կենսաբազմազանության կորուստը, կլիմայական քաոսը, որ առաջացել է այսօր, սպառնում են այդ արժեքներին: Սա ենթադրում է, որ մենք բախվելու ենք անխուսափելի իրավիճակների: Չպետք է այդպես լինի, 4 տարի առաջ Մոնրեալում կողմերը համաձայնեցին գործողությունների պլան մշակել, սկզբում պետք է ավելի շատ գործողություն, ավելի մեծ արագություն, ավելի մեծ կամք»,- ասաց Անտոնիու Գուտերեշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղհասարակության լիարժեք մասնակցություն՝ ի նպաստ նաև պետական ներդրումների ավելացման:

Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը բնության շուրջ համախմբվելու և այն սնուցելու անհրաժեշտություն է…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով