TRIPP ծրագրի շուրջ Իրանի մտահոգությունների վերաբերյալ հայաստանյան որոշ մեդիառեսո…

📌TRIPP ծրագրի շուրջ Իրանի մտահոգությունների վերաբերյալ հայաստանյան որոշ մեդիառեսուրսների մեկնաբանություններն էականորեն ուռճացված են և հեռու իրականությունից։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։ Էլի հարցեր ունի, օրինակ, իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով, ասում ենք՝ չի լինելու, թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք»,- ասել է Միրզոյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով