📍Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տեղի է ունենում «Առաջնորդները՝ հանուն բնության» կենսաբազմազանության առաջնորդների մեկօրյա գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին պետք է ներկայացվածություն ունենան ինչպես երկրների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ոլորտի գիտնականները, մշակութային գործիչները, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ներկայացուցիչները։ Երևանում այսօր միջոցառմանը մասնակցում են ավելի քան 50 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետությունների ղեկավարներ ու նախարարներ։
Քննարկումները միաժամանակ կարող են հիմք լինել KMGBF-ի ռազմավարական ուղղությունները վերանայելու համար։
Հիմնական նպատակներից մեկը ֆինանսական հոսքերը վերաուղղորդելն ու բնության վրա դրական ազդեցություն ունեցող պետական ու մասնավոր ներդրումների ծավալները մեծացնելն է։
Գագաթնաժողովի բացման արարողությանը հետևում է լիագումար նիստ՝ բոլոր մասնակիցների ելույթներով։ Լիագումար նիստից հետո տեղի են ունենում առաջնորդների կլոր սեղաններն ու երկկողմ ու բազմակողմ բանակցությունները։
📍Երևանում այսօր տեղի է ունենալու երկու կլոր սեղան՝ քաղաքական ու ֆինանսական թեմայով։
🔻Առաջին քննարկումը վերաբերելու է բնության պահպանման քաղաքականությանը։ Կողմերը քննարկելու են, թե ինչպես են էկոհամակարգերի դեգրադացիան և կենսաբազմազանության կորուստը ազդում պարենային անվտանգության, ջրի հասանելիության, ապրուստի միջոցների և մարդկանց բարեկեցության վրա։
🔻Երկրորդ քննարկումը բնության վրա դրական ազդեցություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման մասին է լինելու։ Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ֆինանսավորումը բավարար չէ KMGBF համաշխարհային նպատակներին հասնելու համար։

«Առաջնորդները՝ հանուն բնության»․ ի՞նչ սպասել գագաթնաժողովից
Հիմնական նպատակներից մեկը ֆինանսական հոսքերը վերաուղղորդելն ու բնության վրա դրական ազդեցություն ունեցող պետական ու մասնավոր…
Թողնել պատասխան