Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն գլոբալ բնույթ ունի։
Իրանի նախագահն այս մասին ասել է Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվում է COP17 համաժողովի շրջանակներում։

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հայ ժողովրդին՝ COP17-ը հյուրընկալելու և մեզ մեծահոգաբար հրավիրելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որ միացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային՝ ճանաչելով այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միջազգային կոնվենցիային մեր անդամակցությամբ։ Մեր երկիրը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է։ Կենսաբազմազանություն ունենք Պարսից ծոցում, այն շաղկապված է Իրանի պատմության հետ։
Բնության մասին հոգ տանելու պարտականությունը իրանցիների մշակութային, կրոնական և պատմական ինքնության կարևոր մաս է։ Իրանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, այն ազգային մշակույթի, քաղաքակրթային ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր առաջնահերթություն է։ Մեր երկրում վաղուց ակնածանքով են վերաբերվում բնությանը։ Իրանը կենսաբազմազանության պահպանման համար ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունի, այն համակարգում է շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասել է Մասուդ Փեզեշքիանը։

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կենսաբազմազանության հարցն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն գլոբալ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով