Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունք…

📌Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը կրում են շարունակական բնույթ և դարձել են համակարգային երևույթ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Հետաքրքրական է, որ մեզ տրամադրվել են լուսանկարներ, որտեղ իբր պահվում են մեր հայ գերիները։ Այդ լուսանկարներում իդենտիֆիկացիա չկա, թե սրանք որ խցերն են և ինչ օբյեկտիվ կապ գոյություն ունի այդ խցերի և դրանցում պահվող անձանց միջև։ Նախկինում մենք այս ցուցադրական վայրերում տեսնում էինք նաև մեր հայերին, այսինքն նրանք այս խցերը, գրադարանները նկարահանելիս կանգնեցնում էին հայ պատանդներին և որոշակի առումով հասկանում էինք արտաքին ինչ վիճակ կա, փորձում էինք հետևություններ իրականացնել, այս պարագայում խցերում բացակայում են հայ բանտարկյալները։ Նրանք միտումնավոր հրաժարվել են լուսանկարներ տրամադրելուց, ինչը, մեր գնահատմամբ, նաև բացասական միտում է ցուցադրում»,- ասել է Սահակյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով