ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անց…

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ին, իր ելույթում վստահեցրել է, որ հանքարդյունաբերության դերը համաշխարհային տնտեսության մեջ էականորեն փոխվում է և միայն պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով։
Փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ հանքաքար արդյունահանելը չէ, այլ որակապես նոր հանքարդյունաբերություն ունենալը։
Նա նաև ընդգծել է, որ երկրների մրցունակություն այսօր որոշվում է ոչ միայն բնական պաշարներով, այլ կանխատեսելի կարգավորումներով, կայուն հարկային միջավայրով, արդյունավետ պետական կառավարմամբ, ենթակառուցվածքներով և ներդրողի համար հասկանալի քաղաքականությամբ։
Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է շարունակել միջազգային չափանիշների ներդրումը և ոլորտի նկատմամբ վստահության ամրապնդումը և դրա համար պետք է օգտագործել Հայաստանի հանքային ներուժը այնպես, որ մեր երկիրը մրցունակ լինի ինչպես պաշարներով, այնպես էլ կառավարման և մասնագետների որակով, տեխնոլոգիաներով և պատասխանատու բիզնես մշակույթով:
https://armenpress.am/hy/article/1263076

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ին, իր ելույթում վստահեցրել է,…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով