📈 Շրջանառության հարկի դրույքաչափերը վերանայելու որևէ փաստարկ, հիմնավորում, պատճառ մենք չենք տեսնում այս պահին․ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան
🗣 «Ես համաձայն չեմ այն որակումներին, որ շրջանառության հարկի գծով բեռը բարձրացել էր։ Վերանայվել է իրացման շրջանառության նկատմամբ կիրառվող դրույքաչափը: Այո, այս դրույքաչափը բարձրացել է, բայց զուգահեռաբար շատ լայն ազատական հնարավորություններ են տրվել շրջանառության հարկ վճարողներին, որ իրենց ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորեն և կարողանան հարկը համապատասխան չափով նվազեցնել» – ասաց փոխնախարարը։
🪧 Նշենք, որ այսօր ևս Կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում տնտեսվարողները՝ բողոքելով փոփոխություններից։
📌 Նշենք, որ շրջանառության հարկը բարձրացել է 5-ից մոտ 10 տոկոսով, սակայն ինչպես այս այնպես էլ նախկին կարգավորմամբ տնտեսվարողները կարող են կրճատել հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված լինի։ Տնտեսվարողները, սակայն, նշում են, որ կան գործառույթներ, որոնք իրենք չեն կարող փաստաթղթավորել։

Leave a Reply