Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով ե…

🇺🇦🇷🇺 Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները։ Այս մասին շաբաթ՝ հոկտեմբերի 17-ի գիշերը, հայտնել են Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից՝ «Ռոսավիացիայից»։
✈️ «Մեդուզա»-ն, հենվելով առցանց չվացուցակների տվյալների վրա, հաշվել է, որ ավելի քան 350 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Ամենաշատ խափանումները գրանցվել են «Շերեմետևո» օդանավակայանում։
🔸 Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող որոշ չվերթներ ուղղվել են այլ քաղաքներ։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով