🔶 Հայաստանի և Ղրղզստանի միջև ստորագրվե Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
🗣 «Հուշագրով նախատեսվում է փորձի և գիտական տվյալների փոխանակում՝ լճերի էկոհամակարգերի ուսումնասիրության, մշտադիտարկման, տեղական ձկնատեսակների պահպանության, ջրային աղտոտման կանխարգելման և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման ուղղություններով»,-նշել է նա։
🇦🇲🇰🇬 Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հայտարարության ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողությունը։ [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Թողնել պատասխան