🔶 Երևանում Ամուլսարի հանքի բացման դեմ հանրային քննարկման ընթացքում ելույթներ ունեցան ակտիվիստներ և բնապահպաններ։
🔹 Իր ելույթում բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ առողջարանային քաղաքի 70-ամյա համբավ ունեցող Ջերմուկի կողքին ոսկու բաց հանք բացելը և ցիանիդով մշակելը չի կարող չի կարող համեմատվել մի հանքի հետ, որը բացվել է 1950 թվականին և գործում է արդեն 76 տարի․ «Մարդիկ հարցնում են՝ ինչո՞ւ Քաջարանի հանքի դեմ չեք պայքարում․․․ Հին հանքը ինչ, որ հնարավոր էր աղտոտել, ինչ, որ հնարավոր էր վերացնել, վերացրել է»։
📢 Գալստյանը պնդեց, որ Ջերմուկում բնակիչների մեծ մասը դեմ են հանքի շահագործմանը․ «Ուղղակի 20 թվականի պատերազմը կոտրեց նաև իրենց մեջքը։ Մենք պետք է հիշենք սա»,- ասաց նա՝ հորդորելով համայնքի մարդկանց ուժ գտնել և պայքարել։
🔻 Իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ընդգծեց, որ հանքը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվություն ունեցող, սողանքային տարածքում, առկա են ռադիոակտիվ նյութեր՝ ուրան, թորիում և այլն։
📌 Իրավապաշտպան Մարիա Բարխուդարյանն առաջարկեց մյուս բողոքի ակցիան իրականացնել հոկտեմբերի 19-ին՝ COP17-ի առաջին աշխատանքային օրը։
📌 Երևանում՝ Կոնսերվատորայի այգում, տեղի է ունենում հանրային քննարկում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ 🔺 Ըստ նախաձեռնող՝ «Ամուլսարն առանց հանքի» շարժման՝ հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության…
Թողնել պատասխան