🐶 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոններըՀայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ։ Համայնքային մրցույթում հաղթած «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն շներին ստերջացրել են առանց պատշաճ անեսթեզիայի (անզգայացում)։
«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ն հանրային հսկողության շրջանակում ուսումնասիրել է Չարենցավան համայնքի և «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ի միջև 2025 թ․ հունվարի 17-ին կնքված պայմանագրի շրջանակում իրականացված թափառող կենդանիների ստերջացման աշխատանքները։ ՀԿ-ի նախագահ Թերեզա Գալստյանի փոխանցմամբ՝ մոնիտորինգի արդյունքում մի շարք խախտումներ են արձանագրվել՝ կենդանիների անզգայացումից ու հետվիրահատական ցավազրկումից մինչև վիրահատությունների սանիտարահիգիենիկ պայմաններ։
🔗Ավելին`
ԱՅՍՏԵՂ
Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները
Հայաստանի համայնքներում թափառող շների ստերջացման համար բյուջեից միլիոնավոր դրամներ են հատկացվում, սակայն ծրագրերի իրականացման…
Թողնել պատասխան