Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հա…

🇷🇺🇺🇦 Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքը գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
🔥 Քաղաքի մի քանի շրջաններում և Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։
🔹 ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Ozon առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոններից մեկում։
📌 Հարձակման հետևանքով վնասվել է նաև «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի տվյալների կենտրոնը։ Ընկերությունից հայտնել են, որ կենտրոնը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման, սակայն ծառայությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ |shantnews.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով