Լիտվայի հյուսիսում և կենտրոնում՝ Լատվիայի սահմանին մոտ գտնվող Պանևեժիսի և Շյաուլ…

🇱🇹Լիտվայի հյուսիսում և կենտրոնում՝ Լատվիայի սահմանին մոտ գտնվող Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում, օդային տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։
📌Պատճառը օդային տարածքում նկատված անհայտ օբյեկտն է եղել, որը շարժվել է դեպի հյուսիս։ Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը, հավանաբար, անօդաչու թռչող սարքի մասին է։ Այդ կապակցությամբ Պանևեժիսի և Շյաուլյայի շրջանների բնակիչներին կոչ է արվել գնալ ապաստարաններ։ Օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։
🔹 Ժամը 07:05-ից մինչև 08:00-ն Կաունասի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ օդային տարածքում անհայտ օբյեկտների առկայության պատճառով։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով