Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ…

📌 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը ուղերձով դիմել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին, COP17 համաժողովի պատվիրակներին և մասնակիցներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման էկոլոգիական և կենսամշակութային հետևանքներին։
Ուղերձում Բաղունցը հիշեցրել է, որ 2023-ի սեպտեմբերին մոտ 120 հազար հայ բռնի տեղահանվել է Արցախից և վերաբնակեցվել Հայաստանում։ Նրա խոսքով՝ տեղահանությունը հանգեցրել է ոչ միայն տների, գույքի և ապրուստի միջոցների կորստի, այլև խզել է համայնքների և նրանց պատմական բնակավայրերի բնական, մշակութային ու սոցիալական միջավայրի միջև սերունդների ընթացքում ձևավորված կապերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով