Քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, եթե ուզում ենք՝ ֆունդամենտալ լուծվի քաղկալանավո…

🔹Քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, եթե ուզում ենք՝ ֆունդամենտալ լուծվի քաղկալանավորների հարցը:
🔹Գագիկ Ծառուկյանը տուժողից տրանսֆորմացվել է մեղադրյալի: Իրանցի խարդախների ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ամուսնությունից է ծնվել այս ապօրինի գործը:
🔹Նախորդ տարվա մայիսին Սամվել Կարապետյանի դեմ հետապնդումները սկսվեցին այն ժամանակ, երբ Փաշինյանը տեսավ, որ ստատուս-քվո փոխող է հայտնվել:
🔹Երբ փողոց է գեներացվում, ռեպրեսիվ մեքենայի ատամները մաշվում են:
🔹Փաշինյանը ոչ մի օր իրեն Հայաստանի վարչապետ չի զգացել. մինչև 44-օրյա պատերազմն օխլոսի առաջնորդն էր, պատերազմից հետո՝ Ալիևի վասալը:
🔹Փաշինյանն անցյալը ջնջում է, որ իր պատասխանատվության հետքերը վերանան, ինչպես հանցագործն է հանցանքից հետո մաքրում հետքերը:
🔹Արարատ Միրզոյանը սովետական բառ օգտագործեց, երբ ասաց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական են: Պետությունների միջև հարաբերությունները ռոմանտիկ բառերով չեն բնութագրվում: Նիկոլ Փաշինյանն էլ վերջին 10 օրերին փոխել է Ռուսաստանի դեմ հռետորաբանությունը, փոխել է նաև վարքագիծն Ատոմակայանի, երկաթուղու վերաբերյալ, բայց դրանք որոշումներ չեն, այլ ընդամենը դրական մտադրություններ են: Ռուսաստանն առայժմ այդ ազդակներն ընդունում է, բայց առաջնորդվում է «Москва слезам не верит» սկզբունքով:
🔹Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ խաղաղությունը գերնպատակ չէ, այլ երկրի ստրատեգիական կուրսը փոխելը: Մի քանի ամիս հետո նա հայտնվելու է աշխարհաքաղաքական ճողվածքի՝ գրիժայի վիճակում, քանի որ մանևրի հնարավորությունն ավարտվում է: Եկել է ժամանակը, երբ նա այդ ճողվածքը ստանալու է՝ ինչ-որ կենտրոնների հարվածի արդյունքում:
🔹Ինձ թվում է՝ Ալիևն իրեն հասկացրել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու: Փաշինյանն էլ հաշվել է, որ 5 տարի ծառայություն կարող է մատուցել Ալիևին, 5-ամյա պլան է մշակել, նման է այն ապրանքներին, որոնց վրա գրված է՝ годен до 2031 года.
🔹Պուտին-Թրամփ մինի համաձայնությունը համաշխարհային տուրբուլենտության վերացմանն ուղղված քայլ է: Երբ այդ տուրբուլենտությունը վերանա, Փաշինյանի, Զելենսկու ու մյուս պոպուլիստ լիդերների ժամանակն ավարտվելու է, իրենց տերերի կողմից գցվելու են ու այլևս պետք չեն լինելու: Հիմա խոսում են, որ Զելենսկուն կհանձնի իր թիմը. Նույնն այստեղ է լինելու:
🔹Շատ մոտ է այն ժամանակը՝ թերևս 1-1.5 տարի, երբ համաշխարհային էլիտաները Փաշինյանին սպիսատ կանեն: Ինքը չի էլ հասցնի կողմնորոշվի: Շատ կարևոր է, որ մենք մեր ներքին դիմադրողականությունն այն մակարդակի վրա պահենք, որ Նիկոլ Փաշինյանին զուգահեռ՝ մեր պետությունն էլ սպիսատ չանեն:
https://youtu.be/q1pOFFmWy8c?si=QhOPZHv6XFrRdtrw

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով