Մակրոնը իր ուղերձում խոստացել է պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների …

🇫🇷 Մակրոնը իր ուղերձում խոստացել է պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը:
‼️ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը հորդորել է տարանջատել անկարգություն անողներին և խաղաղ ցուցարարներին՝ պնդելով, որ վերջինններիս մտահոգությունները հիմնավոր են։ Նա վառելիքի գնաճը կապել է Պարսից ծոցում հակամարտության հետևանքների հետ, ինչպես նաև նշել է, որ արդեն այս շաբաթ կառավարությունը կսկսի քննարկումներ երիտասարդության պահանջներին պատասխաններ մշակելու համար։
🔸 Պետության ղեկավարը խոստացել է կոշտ արձագանքել նոր անկարգություններին։
📌 Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կրթական համակարգի խնդիրների շուրջ սկսված բողոքի ակցիաներն ընդլայնվել են: Ցուցարարները պահանջում են նվազեցնել կենսապահովման ծախսերը, բարձրացնել աշխատավարձերը և բարելավել հանրային ծառայությունները։ Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ ձերբակալվածների թիվը գերազանցել է 2400-ը։
Տեսանյութում՝ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը, որը հրկիզել են որոշ ցուցարարներ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով