Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման արտաքին միջամտություն է տեսնում երկրում ընթացող բո…

🇦🇱 Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման արտաքին միջամտություն է տեսնում երկրում ընթացող բողոքի ցույցերի և անկարգությունների հետևում: Նրա խոսքով՝ նպատակը ԵՄ-ին անդամակցելու՝ Ալբանիայի սկսած գործընթացը դանդաղեցնելն է։ Ռաման միջամտության մեջ մեղադրել է Ռուսաստանին և Իրանին։
🇷🇺💬 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով. «Ո՛չ, Էդի Ռամա, բողոքի ցույցերի են դուրս եկել ձեր երկրի քաղաքացիները, և պետք չէ ձեր պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։ Ձեր ներքին խնդիրներով ինքներդ զբաղվեք»: |arm.sputniknews.ru|
📌 Հոկտեմբերի 18-ի տվյալներով՝ հոկտեմբերի 13-ից մեկնարկած բողոքի ակցիաների հետևանքով Տիրանայում վիրավորվել է 272 մարդ, այդ թվում՝ 169 ոստիկան, 82 ցուցարար և 21 անցորդ։ Reuters-ի՝ հոկտեմբերի 17-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 500 մարդու, որոնցից 330-ն ազատ են արձակվել։
Տեսանյութում՝ Ալբանիայի ԿԲ շենքի մոտակայքը
Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ նրա կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի, գործազրկության խնդիրը լուծելու անկարողության և կրթության նկատմամբ անբավարար ուշադրության մեջ, հաղորդում է Reuters-ը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով