Խնդիրն այլևս միայն գիտությանը տրվող գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ …

Խնդիրն այլևս միայն գիտությանը տրվող գումարի չափը չէ, այլ գիտության նկատմամբ շատ օղակների մոտեցումը. Արթուր Մովսիսյանը՝ պաշտոնից հեռանալու պատճառների մասին
🔸 «Գիտությունը պետք է ֆինանսավորել ոչ թե մնացորդային սկզբունքով կամ շնորհակալության ակնկալիքով, այլ գիտելիքահեն տնտեսություն ունենալու հստակ նպատակով։ Այդ դեպքում այսօրվա ծախսը կդառնա վաղվա ներդրումը։
🔸 Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ ՀՀ-ում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել եք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում։ Ավելին չեմ ուզում…
🔸 Որպես գիտության ոլորտում որոշակի լիազորություններ ունեցող և ամենօրյա ռեժիմով գիտական հանրույթի հետ ամենաշատ շփվող պաշտոնյա կարծում եմ, որ պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն պաշտոն ստանձնելով․ այն ենթադրում է նաև տրված խոստումները չկատարելու դեպքում, առանց մեղավորներ փնտրելու, պահել սկզբունքայնությունը և պատասխան տալ սեփական խոսքի համար։ Ես խաբել չեմ կարող․․.»,- գրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախկին փոխնախագահը:
📌 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստին նշել էր, որ գիտության ֆինանսավորման շուրջ իրեն ուղարկվող «նամակներին ընդհանրապես ուշադրություն չի դարձնելու, մինչև էդ բոլոր նամակների հեղինակները նույն տեմպով ՀՀ-ում չպատմեն, թե գիտության ոլորտում ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին»:
ՀՀ պետական բյուջեում գիտության ֆինանսավորման շուրջ քննարկումների ֆոնին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալներ Արտուր Մովսիսյանը և Մկրտիչ Այվազյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով