Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթին։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման, պլանավորման և արձագանքման ոլորտում իրականացվող փոխակերպումները, այդ թվում՝ պետական նյութական պահուստների համակարգի և նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Շարունակական աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ նախարարն ընդգծել է Հայաստանյան գրասենյակի ակտիվ մասնակցությունը աղետների ռիսկի կառավարմանն ուղղված տարաբնույթ ծրագրերում և միջոցառումներում։
https://armenpress.am/hy/article/1263212
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել…
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային…
Թողնել պատասխան