Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամարտության լուծումներ գտնելու հարցում, …

🇷🇺🇮🇷🇺🇸 Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրան-ԱՄՆ հակամարտության լուծումներ գտնելու հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
🗣 «Կարևոր է վերադառնալ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող նախաճգնաժամային իրավիճակին՝ ներառյալ նավարկության ազատության վերականգնումն ու ագրեսիայի կրկնությունը բացառող երաշխիքների ապահովումը։
🔸 Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանների ոլորտում։ Երկու երկրներն էլ համագործակցության մեծ հեռանկարներ ունեն ածխաջրածինների ոլորտում»,-նշել է նա։ |tert.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով