📣 Փաշինյանը կոչ է անում մասնակցել ՏԻՄ ընտրություններին և քվեարկել «վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ»:
‼️ «Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։ Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին»,- գրել է Փաշինյանը:
🔸 Նիկոլ Փաշինյանը երեկ ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին և ընտրողներին հորդորել էր իրեն տեղեկացնել ապօրինի ճնշումների մասին: Այսօր արդեն նա հայտնել է, որ մի քանի նամակ է ստացել այս թեմայի առնչությամբ: Առաջինը, նրա խոսքով, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն է ուղարկել, որ մարդկանց քաղաքական հայացքների պատճառով ազատել են աշխատանքից, ինչի համար Փաշինյանը հանձնարարել է Աշխատանքի տեսչական մարմնին «շտապ կարգով ուսումնասիրել և կարծիք տալ:
🔸 Հաջորդը, նրա խոսքով, մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա քարոզչական ելույթ էր ունենում, ընդ որում՝ «անգիր արած չէր». այս նյութը Փաշինյանն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։
🗣 Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
🗣 Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Թողնել պատասխան