Եվրամիությունը «մեծ սխալ» է թույլ տալիս՝ տնտեսական շահերի պատճառով աչք փակելով…

🇪🇺 🇦🇿 Եվրամիությունը «մեծ սխալ» է թույլ տալիս՝ տնտեսական շահերի պատճառով աչք փակելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա և բավարար ճնշում չգործադրելով Բաքվի վրա՝ նաև հայ գերիներին ազատ արձակելու համար. Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսման:
🗣️ «Մենք չենք կարողանում շատ հստակ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի կառավարության ու Ալիևի վարչակարգի նկատմամբ և ճնշում գործադրել։ Եվրամիությունը բավականաչափ ուժեղ է՝ փոխելու այս ընթացքը և մեր հռչակած արժեքները գործնականում վերածելու գործողությունների։
📌 Եվ ես շատ եմ ցավում՝ տեսնելով, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն Ադրբեջան այցելելիս ինչ-որ կերպ չեն կարողանում հստակ ասել, որ Ադրբեջանից մեր ակնկալիքը ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանումն է, և միայն դրանից հետո կարող ենք խորացնել մեր տնտեսական համագործակցությունը»,- Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Միրիամ Լեքսմանը։
🖇️ Ամբողջական հարցազրույցը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով