Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստե…

Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանն անդրադարձել է այն թեմային, թե ինչպես է «կանաչ օրակարգն» արտացոլվում կոմիտեի ամենօրյա հարկային և մաքսային վարչարարության մեջ:

«ՊԵԿ-ը միջազգային գործընկերների աջակցությամբ  ներկայում իրականացնում է Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն է տալու արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր ծառայությունները մատուցել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝  այդպիսով դյուրացնելով մաքսային գործառնությունները: Միաժամանակ կենտրոնների կառուցումն իրականացվելու է կանաչ շինարարության միջազգային չափանիշներին համապատասխան LEED հավաստագրմամբ: Բացի այն, որ այս ծրագրերով բարձրացվելու է մաքսային հսկողության արդյունավետությունը, մյուս կողմից ապահովվելու է բնապահպանական անվտանգությունը»,- ասաց Ստեփանյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով