Կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ավելացում, բնությանը վնասող սուբսիդի…

Կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ավելացում, բնությանը վնասող սուբսիդիաների դադարեցում, կլիմայական և բնապահպանական քաղաքականությունների համակարգում, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքների պաշտպանություն․ սրանք այն առանցքային հարցերն են, որոնց շուրջ միջազգային հանրությունը պետք է հրատապ և գործնական քայլեր ձեռնարկի՝ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ «Greenpeace International»-ի ներկայացուցիչները շեշտել են, որ առաջիկա որոշումները վճռորոշ նշանակություն կունենան մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման համաշխարհային նպատակներին հասնելու համար։
Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է ոչ թե նոր հայտարարությունների ու նախաձեռնությունների ավելացում, այլ արդեն ստանձնած պարտավորությունների կատարում և առկա խնդիրների լուծում։
Մեծ Բրիտանիայի պատվիրակության ներկայացուցիչ Էնն Լամբերտը նշել է, որ COP17-ը կարևոր հանգրվան է 2030 թվականի նպատակներին հասնելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանման համաշխարհային առաջընթացի գնահատումը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը զգալիորեն հետ է մնում նախատեսված արդյունքներից։
«Մեզ անհրաժեշտ են բավարար ռեսուրսներ, որոնք ուղղվում են ճիշտ նպատակներին։ Իրականացման հիմքում պետք է լինեն իրավունքները, իսկ գլոբալ և ազգային քաղաքականությունները պետք է լինեն փոխկապակցված, համաձայնեցված և միմյանց չհակասեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Լամբերտը։

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

Կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման ավելացում, բնությանը վնասող սուբսիդիաների դադարեցում, կլիմայական և բնապահպանական քաղաքականությունների համակարգում, ինչպես…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով