«Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է»։Փաշինյանի անցկացրած…

«Ցեղասպանության ժխտումը մեր երկրում քրեորեն պատժելի արարք է»։
Փաշինյանի անցկացրած զուգահեռը Արևմտյան Հայաստանի ու «Արևմտյան Ադրբեջանի» միջև քննադատությունների ալիք է բարձրացրել հանրային ու քաղաքական հարթակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմաբան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրել է Արևմտյան Հայաստան եզրույթի առաջացման պատմական պատճառները։
📌Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մասին Ադրբեջանում կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» տերմինը համեմատել էր Արևմտյան Հայաստան տեղանվան հետ` ասելով. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց գրգռում ենք»։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *