📌 Հոկտեմբերի 31-ից Հայաստանում կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման գործընթացի նախագրանցման նոր առցանց հարթակը։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը։
Նոր համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա փաստաթղթավորման հայտ ներկայացնել երկու եղանակով՝ խիստ նույնականացմամբ և առանց խիստ նույնականացման։
Խիստ նույնականացմամբ նախագրանցման դեպքում քաղաքացին անմիջապես կուղղորդվի վճարման էջ, որից հետո կկարողանա ընտրել իրեն հարմար սպասարկման գրասենյակը։ Առանց խիստ նույնականացման նախագրանցման դեպքում քաղաքացու ներկայացրած տվյալները կհամադրվեն Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։

Թողնել պատասխան