2006 թվականի հունվարի 19-ին փոքրիկ տիեզերանավը, պոկվելով Երկիր մոլորակից, մխրճվեց տիեզերական խավարի մեջ։ Տիեզերանավի անվանումը պատահական չէր՝ New Horizons, ինչը թարգմանաբար նշանակում է «Նոր հորիզոններ»։
Նպատակն էր` ուսումնասիրել Արեգակնային համակարգի հորիզոնները, հասնել հեռավոր Պլուտոն մոլորակին։
Ավելի քան ինը տարի շարունակ սարքն անշեղորեն անցնում էր իր ճանապարհը՝ փորձելով գտնել մարդկությանը երկար տարիներ հուզած հարցի պատասխանը՝ ինչպիսի՞ն է Պլուտոնը, ի՞նչ տեսք ունի Արեգակնային համակարգի եզրերում պտտվող երկնային մարմինը։
Երկար ճանապարհորդությունից հետո՝ 2015 թվականի հուլիսի 14-ին այն վերջապես հասավ իր նպատակակետին։ New Horizons-ը մեզ ուղարկեց Պլուտոնի՝ մոտիկից արված առաջին պարզ լուսանկարները։
Մարդկության առաջ բացվեց հեռավոր ու խորհրդավոր այդ աշխարհն իր սառցապատ լեռներով, արտասովոր լանդշաֆտներով ու միլիարդավոր տարիներ թաքցրած գաղտնիքներով։
Պատմության մեջ առաջին անգամ մարդկությունը հնարավորություն ստացավ Պլուտոնը տեսնել մոտ հեռավորությունից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան