Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, և Պարսից ծոցի տարածաշրջանի մեդիա …

Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, և Պարսից ծոցի տարածաշրջանի մեդիա հարթակներն անդրադարձել են Դիլիջանում անցկացված Tourism Regional Forum 2026-ին՝ ներկայացնելով քաղաքի զբոսաշրջային ներուժն ու զարգացման հեռանկարները։
Հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում անցկացված Tourism Regional Forum (TRF) 2026-ը հայտնվել է բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցների և ոլորտային հարթակների ուշադրության կենտրոնում։ Հրապարակումներում անդրադարձ է կատարվել Դիլիջանի՝ որպես միջազգային, չորս սեզոնային զբոսաշրջային ուղղության զարգացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և երկարաժամկետ արժեք ստեղծելու հեռանկարներին։
Վրացական Georgia Today-ը TRF 2026-ի մասին հրապարակման մեջ անդրադարձել է զբոսաշրջության, տարածաշրջանային համագործակցության և ուղղությունների երկարաժամկետ զարգացման փոխկապակցվածությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով