ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավ…

🇦🇲 ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը։
🗣 «Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը իր սահմանների և մաքսային գործառույթների նկատմամբ և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք»,- նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։
🔸 Նախարարի խոսքով՝ կարող են ունենալ «ֆրոնտ օֆիս — բեք օֆիս» սկզբունքով ծառայությունների մատուցում բոլոր այն քաղաքացիների և բեռների համար, որոնք կանցնեն այս ենթակառուցվածքներով։ Համաձայն այս մոդելի՝ հնարավոր ծառայություններ կարող են պատվիրվել մասնավոր օպերատորների կողմից, և կարող են մատուցվել քաղաքացիների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման ծառայություններ։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով