Գազի գնի փոփոխությունը կարող է 5-7% կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տն…

💸 Գազի գնի փոփոխությունը կարող է 5-7% կամ ավելի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա. այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ զեկույցին:
📣«Դրա արդյունքում որևէ անելանելի իրավիճակ չի ստեղծվի, որից ելք չկարողանանք գտնել։ Մատակարարվող գազի գնային տարբերության համար մենք այսպես թե այնպես վճարել ենք կամ վճարում ենք։ Գազի գնի բարձրացումը ցանկալի չէ, սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում շուկայական գներով գազ գնելը պետք է տրամաբանական դառնա։ Հարմարվելու միջոցով մենք պետք է հասնենք այդ կետին»,- նշել է Պապոյանը։
🖇 Ըստ ԵԱՏՄ զեկույցի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի համար գազի ներմուծման արժեքը կավելանա 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389 միլիոնից հասնելով 657,5 միլիոն դոլարի։|news.am|
📃 ԵԱՏՄ-ում զեկույց է ներկայացվել Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ 📣 ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զեկույցը ներկայացրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները։ 🗣 Զեկույցն անդրադառնում…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով