Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում՝ արգելել…

🇦🇿🇹🇷Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է «անցանկալի անձանց» ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։
📌 Ցուցակում ընդգրկվածների թվում են Թուրքիայի «Նորից բարգավաճում» և «Թոփրաք» կուսակցութունների նախագահները, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, ինչպես նաև լրագրողներ, բլոգերներ, գրողներ, քաղաքական և հասարակական գործիչներ, կրոնական ոլորտի ներկայացուցիչներ։
🗣 Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ որոշման համար հիմք են հանդիսացել այդ անձանց արած հայտարարությունները, որոնք ուղղված են եղել երկրի ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի ուժով փոխելու կոչեր և կրոնական ատելություն ու թշնամանք հրահրող բովանդակություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով