Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում իրա…

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում իրավիճակ, երբ ԹՐԻՓՓ-ի շրջանակում երկաթուղային հաղորդակցությունը գործի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, սակայն Հայաստանը չկարողանա Նախիջևանի տարածքով ապահովել իր ներպետական կապը։
Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին։
Խաչատրյանը հետաքրքրվել է՝ կա՞ արդյոք Ադրբեջանի համար պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ, որը կապահովի Հայաստանի ներպետական հաղորդակցությունը՝ ԹՐԻՓՓ-ով նախատեսված պարտավորություններին համարժեք պայմաններով։ Նա նաև հարցրել է, թե ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հետագայում սահմանափակի հայկական բեռների անցումը։
Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքով արդեն իրականացվող հայկական բեռնափոխադրումները չի ներկայացնում որպես ԹՐԻՓՓ-ից Հայաստանի ակնկալվող ամբողջ օգուտ։ Նրա խոսքով՝ դրանք վկայում են, որ հաղորդակցությունների բացման գործընթացն արդեն սկսվել է, իսկ հետագա պայմանավորվածությունները վերաբերում են նաև Հայաստանի ներպետական կապին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով