Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի (International Nature Prescribing Alliance, INPA) գործունեությունը։ Դաշինքը նպատակ ունի աջակցել առողջապահության ոլորտի մասնագետներին՝ բնության միջոցով առողջության բարելավման պրակտիկան ամբողջ աշխարհում ընդլայնելու համար։
Նոր նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել բնության միջոցով առողջության բարելավման պրակտիկան և ամրապնդել առողջապահության ու բնապահպանության ոլորտների համագործակցությունը:
Ինչպես միջոցառման ընթացքում նշել է դաշինքի հիմնադիր, ընտանեկան բժիշկ, Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կլինիկական դոցենտ դոկտոր Մելիսա Լեմը, նախաձեռնությունը միավորում է առողջապահության, բնապահպանության և հարակից ոլորտների կազմակերպություններին՝ խթանելու բնության դերը՝ որպես հիվանդությունների կանխարգելման և ֆիզիկական ու հոգեկան առողջության պահպանման միջոց։

Թողնել պատասխան