Կառավարությունը հաստատեց զբաղվածության ապահովման ծրագիր, որի նպատակն է բարձրացն…

✅ Կառավարությունը հաստատեց զբաղվածության ապահովման ծրագիր, որի նպատակն է բարձրացնել՝
🔸 ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված գործազուրկ անձանց,
🔸 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց,
🔸 անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամների զբաղվածության հնարավորությունները։
📌 Շահառուները կարող են ստանալ մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական էլեկտրոնային վաուչեր՝ կարճաժամկետ ուսուցման դասընթացների մասնակցելու համար։
📌 Եթե դասընթացն ավարտելուց հետո նա նշված մասնագիտությամբ աշխատանքի անցնի և գործատուի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, գործատուն կարող է ստանալ եկամտահարկի մինչև 100% փոխհատուցում, իսկ շահառուն կստանա մինչև 200 հազար դրամ փոխհատուցում՝ կախված պայմանագրի ժամկետից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով