Փաշինյանը պարզաբանել է՝ ինչպես են պատրաստվում կնքել Խաղաղության պայմանագիրը Սահ…

ℹ️ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչպես են պատրաստվում կնքել Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշման պայմաններում:
🔻 «Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկը Հայաստանի ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք Խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում:
🔻 Կարող է թվալ, թե տարբերությունը մեծ չի ձևակերպումների, բայց իմ կարծիքով և իրականում մեծ է:
🔻 Մենք անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք էսպես թե էնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն ա մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ»,— ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:
Կարծում եմ՝ խաղաղության պայմանագիրը 2027-2028 թվականներին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով