«Առաջիկայում մենք կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը, կսկսենք քննարկումներ և կուղարկենք խորհրդարան: Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է: Կփորձենք համոզել, չստացվե՞ց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ Հայաստանի Սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չի քննարկվում:
«Դա մեր ներքաղաքական օրակարգն է, պետք է ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, ես ասել եմ նաև ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է և որևէ մեկը երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի, պարզապես, քանի որ քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»,- նշեց վարչապետը:
Թողնել պատասխան