Մեր պատմության մեջ երևի թե առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպ…

🇦🇲 Մեր պատմության մեջ երևի թե առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ մեզ անուղղակի կերպով ասում են՝ «ձեզ կհեռացնենք մեզնից»՝ հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ 4 երկրների զեկույցին։
🗣 Փաշինյանը կարծում է՝ գործ ունենք ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչի հետ, որի նպատակն է ներքաղաքական անկայունություն հրահրելն ու արդյունքում ՀՀ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելը. «Սկզբում դե ֆակտո, հետագայում նաև դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը, և մենք այս փաստի հետ պետք է առերեսվենք և առերեսվում ենք։ Ըստ էության, պրոցեսները վերջին տասնամյակների հենց այս իմաստն են ունեցել։ Ես համոզված եմ, որ Հայաստանի պետությունը բավարար չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»: |arm.sputniknews.ru|
ԵԱՏՄ-ում զեկույց է ներկայացվել Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով