Կենսաբազմազանության միջազգային համաժողովը (COP17), որը հոկտեմբերի 19-30-ը Հայաստ…

Կենսաբազմազանության միջազգային համաժողովը (COP17), որը հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում է համախմբել ոլորտի ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, կանաչ գոտու միջոցով հասարակության լայն շրջանակին նաև մշակույթի հետ առնչվելու հնարավորություն է ընձեռում։
Օրեր առաջ մշակութային հարթակում հյուրընկալվել էր երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, որը հանդես եկավ «Երգն ու բնությունը» խորագրով համերգով։ Պետրոսյանը ներկայացավ կոմիտասյան երգերով, պատմեց Կոմիտասի, նրա ստեղծագործությունների, բնության և մարդու հարաբերությունների մասին՝ երգով հորդորելով պահպանել բնությունը։
«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը պատմում է՝ երբ սկսել է ուսումնասիրել կոմիտասյան ժառանգությունը, ինչ-որ պահից զգացել է, որ շատ ավելի է կապվում բնության ամենատարբեր երևույթների հետ՝ ճնճղուկ, ծառ, ծաղիկ, անձրև և այլն։

«Հասկացա, որ այդ ամենը նրանից է, որ բնության երգերն եմ շատ լսում՝  «Անձրևն եկավ շաղալեն», «Շողեր ջան», «Հոյ նազան», «Երկինքն ամպել ա», «Հով արեք, սարեր ջան» և այլն։ Շատ են այն երգերը, որոնցում ներկա է բնությունը։ Ժողովրդական երգի հիմքում սերն է. կարող է լինել սերը դեպի նորածին երեխան, երբ մայրը սկսում է նրա համար օրորոցայիններ երգել, կարող է լինել շինականի գութաներգը, որը սեր է աշխատանքի, հողի նկատմամբ, «Անձրևն եկավ շաղալեն» երգում սիրո հիացական վերաբերմունքն է բնության նկատմամբ։ Կոմիտասն ասում է՝ երգը հոգու հայելին է։ Այդ հայելում մենք տեսնում ենք մարդ-բնություն փոխհարաբերությունները, որոնք հոգատար են, սիրառատ են, միայն սեր ու գուրգուրանք, ոչ մի վնաս։  Եթե հայելու մյուս կողմը նայենք, կտեսնենք՝ կան մարդիկ, որոնք բնության հանդեպ հոգատար են, և կան մարդիկ, որոնք ագահորեն շահագործում են բնությունը։ Այդպես է ամբողջ աշխարհում»,-նշում է Հայկը։

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Կենսաբազմազանության միջազգային համաժողովը (COP17), որը հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում է համախմբել ոլորտի ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, կանաչ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով