100 տարի առաջ այս օրը՝ 1926 թ․ հոկտեմբերի 22-ին, երկրաշարժը ցնցեց Լենինական քաղաքը։ Այդ դեպքերին է նվիրված մի երգ («Հարուստները պոյեզ/ֆայտոն նստան, Թիֆլիս գնացին»), որ այսօր կիսատ-պռատ երգվում է՝ խառնված լրիվ այլ երգի հետ («Բաց վագոնով Սիբիր են տանում»)։
Հայտնի է, որ երկրաշարժը լուրջ ավերածություններ է պատճառել: Այն հաստատեց նոր, հակասեյսմիկ շինարարական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: Երկրաշարժից հետո հանրապետությունում հայտարարվեց հակասեյսմիկ կառույցների իրականացման համար նախագծերի, կոնստրուկցիաների և հաշվարկների մրցույթ: Շինարարական կոնստրուկցիաների կատարելագործման, բետոնի և երկաթբետոնի կիրառման շնորհիվ՝ հնարավոր դարձավ կառուցել երկու հարկը գերազանցող տներ:
Այնուամենայնիվ, շենքերի որոշ կոնստրուկցիաների, այդ թվում՝ միջհարկային ծածկերի համար դեռևս երկար ժամանակ (մինչև 50-ական թվականները) կիրառվեց փայտը: 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով՝ Լենինականի կրած մեծ կորուստները ստիպում են մտածել, որ 1926 թ. երկրաշարժի հետևանքների հաղթահարման շրջանում եղել են գիտաբանական և կիրառական թերացումներ:
https://agdamsdiary.livejournal.com/2770.html#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
1926թ. երկրաշարժը Լենինականում
Հնուց ի վեր ժողովրդական բանահյուսության նմուշները, այդ թվում՝ երաժշտական ստեղծագործությունները, կարևոր աղբյուր են եղել ժամանակաշրջանի տրամադրություններն ու հոգեբանությունը հասկանալու, առանձին դրվագներ յուրովի պարզաբանելու համար: Այս երգը գրվել է 1926թ. հոկտեմբերի…
Թողնել պատասխան