ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջան…

ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 27-ին կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում։
Այդ մասին հաղորդագրություն է հրապարակել «ԹՐԻՓՓ Հայաստան» «Ֆեյսբուք»-ի էջում։
«Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի լիագումար նիստում:
Այսպիսով, նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում։
ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի…

Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով