📌Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու հոգևորականների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ ներկայացրած հայցերով գործերի վարույթները։ Խոսքը Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկինում՝ Տեր Թադե քահանա) մասին է։ Դատարանը որոշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ նրանց կարգալույծ հռչակելու տնօրինությունները վիճարկող հայցերը ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Թողնել պատասխան