▪️«Հրապարակ» թերթը իր աղբյուրներից տեղեկացել է, որ «Քաղաքացիական պայմանագրում» քիչ չեն նաև Հովիկ Աղազարյանի աջակիցները, որոնք գաղտագողի հանդիպում, զանգում են իրենց գործընկերոջը և պահանջում Նարեկ Զեյնալյանի պես չհանձնվել:
▪️«Հրապարակը» անդրադառնում է նաև մարզպետների սպասվող պաշտոնանկությունների թեմային՝ հիշեցնելով, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա զայրացել էր և զգուշացրել, որ այլևս չի հանդուրժելու ծրագրերի ժամկետների խախտում։ Նիստից հետո, թերթի տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել:
▪️«Փաստ» թերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»։ Խնդիրը ծագել է ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատելու՝ Փաշինյանի նախաձեռնության հետևանքով։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փորձել է փրկել իրավիճակը՝ պատճառաբանելով, որ արտաքին գերատեսչությունը արտերկրյա հյուրեր է ընդունում, որոնց անհրաժեշտ է դիմավորել, ուղեկցել, ճանապարհել․ «Նիկոլ Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ պետք է գտնեն այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում մեքենան վարձակալեն»։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
vk |
dzen
Leave a Reply