Արաքս համայնքում ՔՊ-ի թեկնածու, գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի քարոզարշավը …

🔻 Արաքս համայնքում ՔՊ-ի թեկնածու, գործող համայնքապետ Ղազար Ղազարյանի քարոզարշավը մի շարք գյուղերում ուղեկցվել է տարբեր երաժշտական/պարի ուսումնական հաստատությունների սաներ հանդիսացող անչափահաս երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Ղազարյանին աղուհացով դիմավորել են տարազներ հագած երեխաներ, պարեր բեմադրել, նվագել։
🔻 Դիմավորումների կազմակերպմանը ներգրավված են եղել բնակավայրերի վարչական ղեկավարները և «Խորոնքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Լարիսա Ավագյանը։
🔻 Քարոզչական միջոցառումներին երեխաների ներկայությունն ապահովող մի շարք հաստատություններին (մասնավոր երաժշտական/պարի դպրոցներին) խնդրել են ապահովել երեխաների մասնակցությունը նախկինում այդ հաստատությունների գործունեության համար անհատույց համայնքային տարածքներ հատկացված լինելու «դիմաց»։
📣 Խիստ մտահոգիչ ենք համարում վարչական ռեսուրսի կիրառմամբ ուսհաստատությունների սաների մասնակցությունը կուսակցական քարոզչության կազմակերպմանը ծառայեցնելու վերաբերյալ տեղեկությունները։
[«Ականատես» դիտորդական առաքելություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով