Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջ…

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) պատվիրակությանը։
Կոմիտեից հայտնում են, որ կառույցի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը, ողջունելով Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալիին և միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերին, ընդգծել է քաղաքաշինության ոլորտում համատեղ օրակարգն ընդլայնելու և համագործակցությունը խորացնելու կարևորությունը։
Կողմերն առանցքային են համարել ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակման շրջանակում Հաբիթաթի աջակցությունը և բուն փաստաթղթի մշակման ուղղությամբ հետագա համագործակցությունը։
Քննարկվել է նաև քաղաքաշինության ոլորտի իրավական կարգավորումների՝ ներառյալ «Քաղաքաշինության մասին» օրենքի ամբողջական վերանայման նպատակով փորձագիտական աջակցության տրամադրման հարցը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով