Հայաստանի Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և…

Հայաստանի Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում է կարճատև անձրև։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով