Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ծովային ականների վրա․Իրանի Իսլամակա…

📌 Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ծովային ականների վրա․
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի հարավային հատվածում երկու գերլցանավ բախվել է ծովային ականների, ինչի հետևանքով պայթյուններ են տեղի ունեցել և ուժեղ հրդեհներ բռնկվել։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ նավերը փորձել են անցնել Իրանի կողմից չարտոնված երթուղով։ Պայթյունների հետևանքով դրանց շարժիչային համակարգերը շարքից դուրս են եկել, իսկ անձնակազմերը լքել են նավերը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ երկու լցանավերը միասին տեղափոխել են ավելի քան 4,5 միլիոն բարել հում նավթ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով