Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կաՈւ…

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում երկու զոհ և ավելի քան 30 վիրավոր կա
Ուկրաինայի Դոնեցկի, Խերսոնի, Զապորոժիեի և Խարկովի ճակատային շրջաններում անցած 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։ Զոհվածները Դոնեցկի մարզի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների բնակիչներ են։ Վիրավորների թվում կան երեխաներ:
Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 126 անօդաչու թռչող սարքերով՝ հարվածելով 14 վայրի: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով