«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ…

⚖️ «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ իրենց թիմակիցներից ևս կան բերման ենթարկվածներ և այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում են։
📌 Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտից հայտնում են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։ |azatutyun.am|
📌Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից: Այս մասին հայտնել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով